Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Շուշան Ստեփանյան. Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր, ՊԲ–ն արժանի հակահարված է հասցնում

05.10.2020, 11:08
Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր, ՊԲ–ն արժանի հակահարված է հասցնում
Շուշան Ստեփանյան. Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր, ՊԲ–ն արժանի հակահարված է հասցնում
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին», – գրել է նա։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։–0–