Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+17

ՊՆ. Ադրբեջանը կրակ է բացել ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ

02.09.2022, 21:29
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ
ՊՆ. Ադրբեջանը կրակ է բացել ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-