Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Նախագահը Թունիսում ՀՀ դեսպան է նշանակել

13.11.2019, 15:39
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արշակ Փոլադյանին նշանակել է Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Նախագահը Թունիսում ՀՀ դեսպան է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արշակ Փոլադյանին նշանակել է Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Երևան)։

Նախագահը համապատասխան հրամանագիրը ստորագրել է այսօր` նոյեմբերի 13–ին։ 

Փոլադյանը, նախագահի հրամանագրով, 2018թ.–ի հոկտեմբերին հետ է կանչվել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, որին նշանակվել էր 2007թ.–ին։

Փոլադյանը զբաղեցրել է նաև ԱՄԷ–ում ՀՀ դեսպանի (2002–2006թթ.) ու Քուվեյթում և Բահրեյնում ՀՀ դեսպանի (2003–2007թթ.) պաշտոնները։–0–