Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Կայացել է Հայաստանի ԱԱԾ և Ադրբեջանի ԱՊԾ տնօրենների հանդիպումը

09.01.2021, 19:47
ՀՀ ԱԱԾ տնօրենը Երասխին հարող չեզոք գոտում հանդիպել է Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ. ի՞նչ են քննարկել
Կայացել է Հայաստանի ԱԱԾ և Ադրբեջանի ԱՊԾ տնօրենների հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Այս թեմաներով շփումները շարունակվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–