Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Արցախի որոշ բնակավայրերում հակառակորդը կիրառում է ռազմական ավիացիա

02.11.2020, 15:07
Արցախի որոշ բնակավայրերում բացի «Գրադից» և «Սմերչից» կիրառվում է նաև ռազմական ավիացիա
Արցախի որոշ բնակավայրերում հակառակորդը կիրառում է ռազմական ավիացիա

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը, հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է:

«Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան», – նշում են ծառայությունից: 

Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է:–0–