Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
0

Հակառակորդը կրակել է հայկական դիրքերի և Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ

29.04.2019, 16:47
Այսօր՝ ապրիլի 29-ին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ:
Հակառակորդը կրակել է հայկական դիրքերի և Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Այսօր՝ ապրիլի 29-ին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական կողմը ժամը 13:00 սահմաններում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Որևէ վնաս չի պատճառվել», - ասաց Հավհաննիսյանը:

Հայկական ԶԼՄ-ները հայտնում են, որ հակառակորդը կրակել է նաև Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի վրա:

Վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին:-0-