Рейтинг@Mail.ru
USD
374.48
EUR
440.95
RUB
4.9443
GEL
139.08
2026 թ. ապրիլի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանում որոտացած պայթյունից կան տուժածներ

25.07.2018, 12:05
Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Երևանի Արտաշիսյան փողոցում։
Երևանում որոտացած պայթյունից կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Երևանի Արտաշիսյան փողոցում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 25-ին, ժամը 10:28 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

«Պարզվել է, որ ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են: Նախնական տվյալներով 2 քաղաքացի հոսպիտալացվել է ԲԿ, ևս մեկ քաղաքացի տեղափոխվել է ԲԿ քաղաքացիների ուժերով», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–