Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Չարենցավանում այսօր երկրաշարժ է գրանցվել

15.06.2017, 14:26
Չարենցավանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։
Չարենցավանում այսօր երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 15-ին տեղական ժամանակով ժամը 13:34-ին (Գրինվիչի ժամանակով` 09:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժ է գրանցվել:

ՀՀ ԱԻՆ մամուլի հաղորդագրության համաձայն, երկարաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.470 և արևելյան երկայնության 44.720 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Չարենցավան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Չարենցավան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:-0-