Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել Արարատի մարզում

12.04.2020, 16:06
Պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել Արարատի մարզում
Պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել Արարատի մարզում

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Նախօրեին Արարատի մարզում ինքնասպան է եղել 32–ամյա պայմանագրային զինծառայող Ռաֆիկ Ա.–ն, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանին։

«Այո, նման դեպք եղել է։ Նշեմ, որ միջադեպը կապված չէ ծառայության հետ։ Կատարվում է քննություն», – նշել է Ստեփանյանը։

Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել Այգավան գյուղում գտնվող այգում, որը պատկանում է զինծառայողի ընտանիքին։

Ստեփանյանը նաև հայտնել է, որ զորամասում զինծառայողին դրական էին բնութագրում, և ծառայության ընթացքում նա խնդիրներ չի ունեցել համածառայակիցների հետ։–0–