Ղրիմը հատուկ տնտեսական գոտի կհայտարարվի
24.03.2014,
11:21
ՌԴ կառավարությունը ցանկանում է Ղրիմը հատուկ տնտեսական գոտի (ՀՏԳ) դարձնել։ Այս մասին հայտարարվել է մարտի 22–ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, ով համակարգելու է Ղրիմի սոցիալ–տնտեսական զարգացումը, հաղորդում է «Վեդոմոստին»` հղում անելով իրազեկված աղբյուրին։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ կառավարությունը ցանկանում է Ղրիմը հատուկ տնտեսական գոտի (ՀՏԳ) դարձնել։ Այս մասին հայտարարվել է մարտի 22–ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, ով համակարգելու է Ղրիմի սոցիալ–տնտեսական զարգացումը, հաղորդում է «Վեդոմոստին»` հղում անելով իրազեկված աղբյուրին։
ՀՏԳ–ի ստեղծման նախաձեռնությունը մարտի 24–ին կներկայացվի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է Ղրիմի սոցիալ–տնտեսական զարգացմանը։ Կառաջարկվի նաև ստեղծել Ղրիմի զարգացման կորպորացիա և ընդունել դաշնային թիրախային ծրագիր, որը կմիավորի թերակղզու բոլոր պետական ներդրումային նախագծերը, հաղորդում է ՌԲԿ–ն։
Դաշնային պաշտոնյաներից մեկի խոսքերով` Ղրիմի տարածքում հատուկ տնտեսական գոտու ստեղծման հավանականությունը բավականին բարձր է։ Մեկ այլ պաշտոնյա նշում է, որ Ղրիմի ՀՏԳ–ի ձևավորման ժամանակ առանձին օրենք կընդունվի, ըստ որի` խոշոր ներդրողները, որոնք պատրաստ են գալ տարածաշրջան, կստանան հարկային արտոնություններ։ Ղրիմի ՀՏԳ–ում հատուկ պայմանների գործողության ժամկետը չի գերազանցի 49 տարին։
«Վեդոմոստիի» զրուցակցի խոսքերով` Ղրիմի ՀՏԳ–ն կկազմավորվի այնպես, ինչպես դա արվեց Կալինինգրադի մարզում։ 1996 թ.–ին ստեղծված Կալինինգրադի ՀՏԳ–ի ռեզիդենտներն առաջին վեց տարվա ընթացքում ազատվում էին եկամտահարկի և գույքահարկի վճարումից, նրանց վրա չէր տարածվում արժութային հասույթի պարտադիր վաճառքի կարգը։–0–