Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ սեպտեմբերի մեկից ԱԱՀ-ն կբարձրանա

14.07.2012, 11:55
Իսպանիայի ֆինանսների նախարար Կրիստոբալ Մանտորոն  (Cristobal Montoro) ուրբաթ հայտարարել է, որ ավելացված արժեքի հարկը կբարձրացվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից, հաղորդում է ՌԻՕԱ Նովոստին։
Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ սեպտեմբերի մեկից ԱԱՀ-ն կբարձրանա
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի ֆինանսների նախարար Կրիստոբալ Մանտորոն  (Cristobal Montoro) ուրբաթ հայտարարել է, որ ավելացված արժեքի հարկը կբարձրացվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից, հաղորդում է ՌԻՕԱ Նովոստին։

Այսպիսի որոշում է ընդունվել Նախարարների խորհրդի նիստի ընթացքում. հավանություն է տրվել 65 միլիարդ եվրոյով բյուջեի կրճատման քայլերի նոր փաթեթին։

Նոր փաթեթը, որոնք տեղական ԶԼՄ-ներն անվանել են «վիշապային», նախատեսում է ԱԱՀ-ի 8 տոկոսոից մինչև 21 տոկոս ավելացում ակնոցների, կինոթատրոնների և թատրոնների տոմսերի, վարսավիրական ծառայությունների և հուղարկավորության ծառայությունների վճարման դեպքում։

Մնացած ապրանքների և ծառայությունների ԱԱՀ-ն ավելանում է 18 տոկոսից մինչև 21 տոկոս։

Միաժամանակ Իսպանիայի կառավարությունն անփոփոխ է թողել առաջին անհրաժեշտության սննդամթերքի նվազագույն զամբյուղը ԱԱՀ-ն 4 տոկոս մակարդակում։

«Մենք ստիպված էինք ավելացնել ԱԱՀ-ն, քանի որ դա Իսպանիային ֆինանսական աջակցություն հատկացնելու միակ պայմանն էր»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Մոնտորոն։

Եվրամիությունն Իսպանիային 100 միլիարդ եվրո կհատկացնի բանկային համակարգի վերափոխման համար։

Փորձագետների գնահակատանով, ԱԱՀ տոկոսադրույքների բարձրացմանը զուգընթաց իսպանական յուրաքանչյուր ընտանիք այժմ տարեկան ստիպված կլինի ծախսել 450 եվրոյով ավելի, քան նախորդ տարի։ -0-