ԱՄՆ–ն կորցնում է իր ազդեցությունն աշխարհում. ԶԼՄ
15.06.2015,
12:54
ԱՄՆ–ն վերջին շրջանում ավելի քիչ է հիշատակվում միջազգային քաղաքականության լուրջ հարցերի քննարկման ժամանակ։ Այս մասին, ինչպես հաղորդում է Փրայմը, գրում է The Washington Post–ի լրագրող Էնն Էփլբաումը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն վերջին շրջանում ավելի քիչ է հիշատակվում միջազգային քաղաքականության լուրջ հարցերի քննարկման ժամանակ։ Այս մասին, ինչպես հաղորդում է Փրայմը, գրում է The Washington Post–ի լրագրող Էնն Էփլբաումը։
«Այսօր գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Եվրոպայում Ամերիկայի ազդեցությունը նվազում է, որին զուգընթաց ԱՄՆ–ի ներգրավվածությունը նվազում է նաև աշխարհի մյուս տարածաշրջանների գործերում», – կարծում է նա։
Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ–ի ազդեցության մայրամուտի սկիզբ է դարձել Իրաքի` 2003թ.–ին ծավալված պատերազմն ու այդ պատերազմը ծավալած Բուշ կրտսերի վարչակազմի շրջանը։ «Հենց այդ ժամանակ Եվրոպայի երկրները տարակարծիք էին այն հարցում` արժե՞ աջակցել ԱՄՆ–ին, թե ոչ։ Ավելին` նրանք, ովքեր այն ժամանակ աջակցում էին ԱՄՆ–ին, ավելի ուշ թանկ վճարեցին դրա համար», – նշում է Էնն Էփլբաումը։
Մի շարք վերլուծաբաններ մեղադրում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նշելով, որ նա ի վիճակի չէ պաշտպանել սեփական «կարմիր գիծը» Սիրիայում և չունի հստակ ռազմավարություն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, գրում է Էփլբաումը։ «Այս ամենը ստիպում է շատերին կասկածել, որ Օբամային հետաքրքրում է Մերձավոր Արևելքի վիճակը», – նշում է լրագրողը։
Էփլբաումի կարծիքով` նման պառակտում է նկատվում է նաև Ռուսաստանի հարցում։ Տարաձայնություն է նկատվում ՆԱՏՕ–ի ռազմական առաջնորդների կոշտ դիրքորոշման և լավատեսորեն տրամադրված Սպիտակ տան միջև։ –0–