Կարկուտի հասցրած վնասի չափերի ճշգրտման և մասնագիտական խորհրդատվության համար աշխատանքային շտաբ է ստեղծվել Հայաստանում
13.05.2013,
13:31
Վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվեց աշխատանքային շտաբ առաջին փոխնախարար Գրիշա Բաղիյանի գլխավորությամբ, հաղորդում է հանրապետության Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվեց աշխատանքային շտաբ առաջին փոխնախարար Գրիշա Բաղիյանի գլխավորությամբ, հաղորդում է հանրապետության Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
ԱԻՆ տվյալների համաձայն` կիրակի տեղի ունեցած կարկտահարությունից վնասվել էին Արմավիրի և Արագածոտնի մարզերի երեք քաղաքների և շուրջ 20 գյուղերի ցանքատարածքները և գյուղատնտեսական մշակաբույսերը։ Մասնավորապես վնասվել էին վնասվել են Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:
Աշխատանքային շաբաթը գյուղատնտեսության նախարարությունում սկսվեց հրատապ խորհրդակցությամբ, նվիրված երեկ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ստեղծված իրավիճակի գնահատմանը, վնասի չափերը նվազագույնի հասցնելուն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպմանը։
Նախարարի կարգադրությամբ երկուշաբթի կճշգրտվեն հանրապետությունում առկա սերմերի և սածիլների իրական ծավալները, անհրաժեշտության դեպքում տուժած տնտեսություններին տրամադրելու համար։–0–