Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման հարցը բավականին արդիական է. Յակունին

18.06.2014, 18:39
Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման հարցը բավականաչափ կարևոր է, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ՌԵ նախագահ Վլադիմիր Յակունինը։
Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման հարցը բավականին արդիական է. Յակունին
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման հարցը բավականաչափ կարևոր է, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ՌԵ նախագահ Վլադիմիր Յակունինը։

«Այդ հարցն այսօր մեզ տվեց Հայաստանի նախագահը, սակայն այն դուրս է միայն երկաթուղային տրանսպորտի ձեռնահասությունից, խոսքը հարցի քաղաքական կարգավորման մասին է»,– ասաց Յակունինը։

Ըստ նրա, ներկա պահին իրանական կողմը դիտարկում է «Հյուսիս–Հարավ» երկաթուղային միջանցքի Կազվին (Իրան) – Ռեշտ (Իրան) – Ասթարա (Ադրբեջան) հատվածի կառուցման ավարտի հավանականությունը։

Նա նշեց, որ իրանական տարածքում գործնականորեն բոլոր աշխատանքները կատարված են, և ենթադրվում է, որ Ռուսաստանի ու Իրանի միջև երկկողմ համաձայնագիր, ինչպես նաև երկաթուղային ընկերությունների մասնակցության վերաբերյալ եռակողմ փաստաթուղթ կստորագրվի։

«Այդ տեսանկյունից այս հարցը բավականին արդիական է, այդ թվում` հանրապետության նախագահի կարծիքով։ Ամենայն հավանականությամբ մենք հիմա պետք է կենտրոնանանք դեպի Հայաստան Աբխազիայի և Վրաստանի տարածքով շարժում բացելու հարցը»,– ասաց Յակունինը։

Հյուսիս–Հարավ (Իրան–Հայաստան) երկաթուղին թույլ կտա, որ հայկական կողմն օգտվի էներգառեսուրսների և այլ ապրանքների տեղափոխման այլընտրանքային ճանապարհից` ելք ունենալով դեպի արտաքին աշխարհ։ Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հայտնել էր, որ Իրան–Հայաստան երկաթուղու շինարարությունը կարող է սկսվել 2016 թվականի կեսերից։

Հայաստան–Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը գերակայություն է Հայաստանի համար։ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց երկաթուղի» նախագծերի գործարկման մասին հայտարարվել էր 2013 թվականի հունվարին։ Նույն ժամանակ էլ ստորագրվել էր Հայաստանի հարավային երկաթուղու զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության փոխըմբռնման եռակողմ հուշագիրը` «Հարավկովկասյան երկաթուղի» ԲՓԸ–ի, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև։

Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի վեց տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ։ Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկայնության 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկայնության 60 թունել։ Շինարարությունը, ըստ ծրագրի, կավարտվի 2022 թվականին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը, ենթադրվում է, որ երկաթուղով Գագարին կայարանից (Գեղարքունիքի մարզ) մինչև Ագարակ (Սյունիքի մարզ) բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 մլն տոննա։ Այդ երկաթուղին, որը նախկինում ծրագրված Գավառ–Ագարակ հատվածից 44 կմ–ով կարճ է, կմիացվի գոյություն ունեցող երկաթուղային ցանցին։ -0-