Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Ռադիոակտիվ նյութերի տեղափոխումը Հայաստան կարող են իրականացնել միայն իրավաբանական անձինք

10.06.2015, 13:26
Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի հաստատել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկը, որը ենթադրում է, որ միջուկային և ռադիոակտիվ նյութեր տեղափոխելու իրավունք կունենան միայն իրավաբանական անձինք։
Ռադիոակտիվ նյութերի տեղափոխումը Հայաստան կարող են իրականացնել միայն իրավաբանական անձինք
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի հաստատել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկը, որը ենթադրում է, որ միջուկային և ռադիոակտիվ նյութեր տեղափոխելու իրավունք կունենան միայն իրավաբանական անձինք։

Բացի այդ, կներդրվի «մեկ պատուհանի» համակարգ, և ոստիկանության ու բնապահպանության նախարարության, ինչպես նաև օդային տրանսպորտի ոլորտում լիազոր կառույցների և Երևանի քաղաքապետարանի հետ փոխադրումների ծրագիրը կհամաձայնեցնի կարգավորող մարմինը։

Հայաստանի կառավարությանը կից «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հաստատությունը ստեղծվել է 2011թ.–ի հոկտեմբերի 13–ին։Կենտրոնի նպատակն է կարգավորիչ իրավական ակտերի կրճատումը և հեշտացումը` բիզնեսի վարումը և քաղաքացիների կենսագործունեությունը հեշտացնելու համար։-0-