Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում մեկնարկեց 26 մլն. եվրո արժողոթյամբ գյուղատնտեսական ծրագիրը

23.01.2015, 14:39
Հայաստանում մեկնարկեց  26 միլիոն եվրո արժողությամբ  «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման (ENPARD)» եռամյա  ծրագիրը
Հայաստանում մեկնարկեց 26 մլն. եվրո արժողոթյամբ գյուղատնտեսական ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մեկնարկեց  26 միլիոն եվրո արժողությամբ  «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման (ENPARD)» եռամյա  ծրագիրը

Ծրագրի շրջանակում, Եվրոպական միությունը`  Ավստրիայի զարգացման գործակալության հետ համատեղ  ՀՀ կառավարությանը կտրամադրի 20 մլն եվրո բյուջետային աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տեխնիկական աջակցության, նախարարության հզորությունների և Հայաստանում ֆերմերների խմբերի և գյուղմթերքի արժեքային շղթաների բարելավման համար:

Բացի այդ, Ավստրիայի կառավարությունը «Ավստրիայի զարգացման համագործակցության» միջոցով իր կողմից լրացուցիչ 1 մլն եվրո կտրամադրի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում նույն նպատակների իրականացման նպատակով:

«Հայաստանը շարունակում է ամրապնդել և խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ բոլոր ուղղություններով: Եվ դա, մասնավորապես, ակնհայտ է մեր ոլորտում, որտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր, և Արևելյան հարևանության համագործակցության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը դրա լավագույն օրինակներից մեկն է», - իր բացման խոսքում նշեց նախարար Սերգո Կարապետյանը:

Իր հերթին ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրամիությունը կշարունակի իր օժանդակությունը Հայաստանին` երկրում առկա խնդիրները բարեհաջող հաղթահարելու համար:

Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) ՀՀ կառավարությանը կտրամադրեն տեխնիկական աջակցություն:

Բյուջետային աջակցության  միջոցները կտրամադրվեն 3 մասնաբաժնով. առաջինը 2015 թվականին` վեց միլիոն եվրո և յոթ միլիոնական եվրո` 2016 և 2017 թվականներին։–0–