Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Գյուղատնտեսության նախարարությունը գնահատում է հանգստյան օրերին Հայաստանում տեղացած կարկտի վնասները

06.06.2016, 15:17
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գնահատում է հանգստյան օրերին Հայաստանում տեղացած տեղատարափ կարկտի վնասները։
Գյուղատնտեսության նախարարությունը գնահատում է հանգստյան օրերին Հայաստանում տեղացած կարկտի վնասները

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գնահատում է հանգստյան օրերին Հայաստանում տեղացած տեղատարափ կարկտի վնասները, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Շաբաթ և կիրակի Հայաստանի մի շարք մարզերում ու Երևանում գրանցվեցին կարկտախառը տեղատարափ անձրևներ։ Կարկուտը վնասեց ծիրանի, խնձորի և խաղողի այգիներն ու ցանքատարածքները։ Օդերևութաբանների կանխատեսմամբ` Հայաստանն ընդհուպ մինչև հունիսի 10–ը կգտնվի ցիկլոնի ազդեցության տակ։

«Դեռ չեմ կարող խոսել կարկտի հասցրած վնասների մասին։ Կարող եմ ասել, որ ամենաշատը վնասվել է Արմավիրի մարզը», –  նշեց նա երկուշաբթի ասուլիսի ժամանակ։

Մակարյանն ընդգծեց, որ հատուկ հանձնաժողովն այս պահին գնահատում է կարկտի հասցրած վնասը և շուտով կհրապարակի գրացնված տվյալները։ –0–