Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Առանց մենաշնորհների հաղթահարման անհնար է խոսել Հայաստանի տնտեսության բարեփոխումների մասին. Փաշինյան

17.05.2018, 15:31
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առանց մենաշնորհների հաղթահարման Հայաստանում անհնար է խոսել որակյալ բարեփոխումների մասին տնտեսության ոլորտում։
Առանց մենաշնորհների հաղթահարման անհնար է խոսել Հայաստանի տնտեսության բարեփոխումների մասին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առանց մենաշնորհների հաղթահարման Հայաստանում անհնար է խոսել որակյալ բարեփոխումների մասին տնտեսության ոլորտում:

«Մեզ ժառանգվել է այնպիսի երկիր, որտեղ տնտեսական գործունեությունը սահմանափակված էր: Դե–ֆակտո մենք արդեն ընդլայնել ենք այն (տնտեսական գործունեության ոլորտը, խմբգր.), մնում է միայն, որպեսզի մարդիկ հավատան դրան ու սկսեն ներդրումներ կատարել: Ընդ որում առանց մենաշնորհների հաղթահարման անհնար է խոսել Հայաստանի տնտեսության փոփոխությունների մասին», - ասաց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում կառավարության նիստի ավարտից հետո: 

Նա նշեց նաև, որ հիմա հասարակության շրջանանում դրական սպասումներ կան տնտեսությունից, և իշխանությունները պետք է կյանքի կոչեն դրանք։–0–