«Տաշիր կապիտալը» մտադիր է Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք բերել
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
Հայաստանի կառավարության` հինգշաբթի օրը կայանալիք նիստի որոշման նախագծի համաձայն, «Տաշիր կապիտալ» ընկերությունը նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» ՓԲԸ–ի հավատարմագրային կառավարումը:
Ներկայում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերի 100% -ը պատկանում է պետությանը: Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն `ընկերության բաժնետոմսերի 100% -ը կփոխանցվի «Տաշիր կապիտալի» հավատարմագրային կառավարմանը, այսինքն` 649 231 ակցիաները, որոնցից յուրաքանչյուրի նոմինալ արժեքը 13,600 դրամ է (ընդհանուր 8,8 մլրդ դրամ– խմբ..):
Ըստ համաձայնագրի` ընկերությունը 5 տարվա հավատարմագրային կառավարման իրավունք կստանա` նույն տևողությամբ և նույն պայմաններով պայմանագրի հնարավոր երկարաձգմամբ։
«Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարման առավելություններից նշվում է ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (այն նույնպես պատկանում է «Տաշիր կապիտալին»-խմբ.) աշխատանքների համաժամանակեցման դեպքում ծախսերի օպտիմալացումը։ Գործարքի առավելություններից է նաև ներդրումային արդյունավետության աճը, կառավարման և միասնական տեխնիկական քաղաքականության ներդրումը:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) պետական ՓԲԸ–ի ենթակայության ներքո է էլեկտրահաղորդումների բարձրավոլտ գծերի օղակաձև փակ ցանցը Հայաստանի տարածքում 220/110 կՎ լարումով։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն էներգետիկ ընկերություն է, որը հիմնականում զբաղվում է Հայաստանի սպառողներին էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ:
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն, որը պատկանում է խոշոր գերծարար Սամվել Կարապետյանին, ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» էներգետիկ հոլդինգից գնել է երկու հայկական էներգոակտիվներ` «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն («ՀրազՋԷԿ»): ($1 – 478,55 դրամ). -0-