Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը խոստացել է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացմանը

22.03.2019, 20:35
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը խոստացել է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Թրեյսինն կառավարությունում, շնորհավորել նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական աառքելության մեջ: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ գործընկերության շարունակական զարգացումն ու ընմդլայնումը, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարժվում է ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության ուղղությամբ ու կարևոր համարել նշված ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:    

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լին Թրեյսին նշել է, որ իր համար պատիվ է հանդիպել վարչապետ Փաշինյանին և վերահաստատել ԱՄՆ-ի ամուր աջակցության հանձնառությունն ինքնիշխան Հայաստանին՝ ժողովրդավարական օրակարգի, հակակոռուպցիոն ջանքերի, տնտեսական ու տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային անվտանգության խնդիրների շուրջ շարունակական համագործակցության հարցերում:

Տիկին Թրեյսին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ նպաստելու նաև երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:–0–