Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի նախագահը ծանոթացել է Կոտայքի մարզում ժամանակակից տեխնոլոգիայով աշխատող ջերմոցային տնտեսությունների գործունեությանը

21.02.2015, 18:10
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է Կոտայքի մարզում ժամանակակից հոլանդական տեխնոլոգիայով աշխատող նոր ջերմոցային տնտեսությունների գործունեությանը:
Հայաստանի նախագահը ծանոթացել է Կոտայքի մարզում ժամանակակից տեխնոլոգիայով աշխատող ջերմոցային տնտեսությունների գործունեությանը
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է Կոտայքի մարզում ժամանակակից հոլանդական տեխնոլոգիայով աշխատող նոր ջերմոցային տնտեսությունների գործունեությանը:

Արմենակ Մկրտչյանի խոսքերով, ով ջերմոցների սեփականատեր «Մավաս Գրուպ» ընկերության հիմնադիր տնօրենն է, 2015 թ.-ի մարտից իրենք կսկսեն արտադրանք արտահանել, մասնավորապես, Ռուսաստան, որտեղ տարեկան պահանջարկը կազմում է մոտ 5 հազար տոննա լոլիկ և «նազրվան» սորտի վարունգ:

Մկրտչյանը նշեց, որ արդեն հաջորդ տարվանից ակնկալվում է ստանալ 10-12 հազար տոննա բերք:

«Ընկերության աշխատակիցները վերջերս են վերադարձել Ռուսաստանից, որտեղ մասնակցել են «ՊրոդԷքսպո 2015» միջազգային ցուցահանդեսին, որի շրջանակում ձեռք են բերվել բերքի արտահանումը նախատեսող մի շարք համաձայնություններ», - ասաց Մկրտչյանը:

«Մավաս Գրուպի» ղեկավարը նշեց, որ ըստ կանխատեսումների` այս տարի բերքը կկազմի 50 կգ` 1 քառակուսի մետրից:

«Մեր ընկերությունն առաջիններից մեկն է, որ Կոտայքի մարզում հիմնադրել և կառուցել է ջերմատներ, որոնք հագեցած են եվրոպական չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներով»,- ընդգծեց նա:

Տնտեսությունը հիմնադրվել է 2011 թ.-ին, մեկ տարի հետո ներդրվեցին ժամանակակից հոլանդական տեխնոլոգիաներ:

«Բոլոր շինարարական աշխատանքներն ավարտվել են 2014 թ.-ին: Դեկտեմբերից սկսած ջերմոցային տնտեսությունը գործարկվել է նոմինալ հզորությամբ: Մինչև 2014 թ.-ը մեզ մոտ գործել են մոտ 4 հեկտար մակերեսի վրա կառուցված ջերմատներ, սակայն նման փոքր ծավալները չէին հետաքրքրում օտարերկրյա գործընկերներին, իսկ մենք պետք է պահպանեինք պայմանագրի պարտավորեցնող պայմանները և ունենայինք հզոր արտադրական ծավալներ», - ասաց նա: 

Մկրտչյանը նաև նշեց, որ էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական կուլտուրաներ աճեցնելու համար օգտագործվում են բոլոր անհրաժեշտ ժամանանակից տեխնոլոգիաները:

Ջերմատների կառուցման համար նախատեսված կոնստրուկցիաներ մատակարարող «Դեբետ Շալկե» հոլանդական ընկերության համասեփականատեր Դիլան Շալկեն իր հերթին նշեց, որ «Մավաս Գրուպի» հետ չորս տարվա համագործակցության ընթացքում արդեն իրականացվել են մի շարք նախագծեր, նախատեսվում է իրականացնել ևս երեք ծրագիր:

«Ջերմատների բոլոր սարքավորումները գերժամանակակից են», - ասաց նա:

«Մավաս Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005 թ.-ին: 2011 թ.-ից ընկերությունը շահագործում է ջերմոցային տնտեսություններ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում:

2011-2014 թթ.-ին «Մավաս Գրուպը» կառուցել և շահագործման է հանձնել 11 հեկտար ընդհանուր մակերեսով 5 ջերմոց, որտեղ աճեցվում է վարունգ և լոլիկ: Ծրագրի շրջանակում իրականացվել է մոտ 8,2 մլրդ դրամի ներդրում:

2014 թ.-ին սկսվել է 10 հեկտար ընդհանուր մակերեսով լրացուցիչ ջերմատների շինարարությունը` արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով:

Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ, ներկրվել են 2,8 մլրդ դրամի ջերմոցային կոնստրուկցիաներ: Նշված ծրագրի ընդհանուր արժեքն է 7 մլրդ դրամ: Նոր ջերմատները նախատեսվում է հանձնել շահագործման 2015 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին ($1- 478,95 դրամ):-0-