Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ծառատունկ է իրականացրել Ակունք գյուղում

28.04.2015, 19:56
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աշխատակիցները ծառատունկ են իրականացրել Կոտայքի մարզի Ակունք գյուղում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ծառատունկ է իրականացրել Ակունք գյուղում
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աշխատակիցները ծառատունկ են իրականացրել Կոտայքի մարզի Ակունք գյուղում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ծառատունկը իրականցվել է Armenia Tree Project հիմնադրամի հետ համատեղ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Armenia Tree Project հիմնադրամի աշխատակիցները Ակունք գյուղի բնակիչների հետ ավելի քան 300 ծառ են տնկել համայնքում գտնվող Սուրբ Կարապետ եկեղեցու մերձակայքում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել` ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2006 թվականի սեպտեմբերին Կրեդի Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետեր` զգալի ներդրումներ կատարելով կապիտալում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները 2014 թվականին կազմել են 286.4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49.37 մլրդ դրամ։ (1 դոլարը` 474,42 դրամ)։ -0-