Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Թորոսյանը նոր տեղեկություններ է հայտնել կորոնավիրուսով վարակվածների մասին (ՎԻԴԵՈ)

24.03.2020, 01:16
Թորոսյանը նոր տեղեկություններ է հայտնել կորոնավիրուսով վարակվածների մասին. ՎԻԴԵՈ
Թորոսյանը նոր տեղեկություններ է հայտնել կորոնավիրուսով վարակվածների մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. Այս պահի դրությամբ ունենք 235 դեպք, որոնց մեծ մասը ասիպտոմատիկ դեպքեր են, ովքեր որևէ գանգատներ չունենք, պարզապես թեստավորել ենք: Այս մասին Facebook-յան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը կիսվեց նաև լավ լուրով այն մասին, որ վաղը մեծ թվով առողջացած քաղաքացիներ ենք ունենալու, թե մեկուսացման վայրերից դուրս գրվող քաղաքացիներ, մի քանի տասնյակ մարդ 50-60, միգուցե 70 մարդ:

«Որքան ունենում ենք նոր դրական դեպքեր, մենք ունենալու ենք նաև առողջացման և մեկուսացումից դուրս եկող դեպքեր ենք ունենալու»,- նշել է Թորոսյանը:

Կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր վիճակի մասին խոսելով Թորոսյանը նշել է, որ 6 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

«Այս պահին վերակենդանացման բաժանմունքում, ոչ արհեստական շնչառության տակ, այլ վերահսկելի` կյանքին չսպառնացող վիճակում ունենք 6 քաղաքացիներ, ավելի շատ քաղաքացիներ ունեն թոքաբորբ, սակայն ոչ բոլոր թոքաբորբ ունեցող քաղաքացիներն ունեն ինտենսիվ թերապիայի կարիք, նրանք ստանում են սիմպտոմատիկ բուժում»,- նշել է Թորոսյանը:

Նախարարը հայտնել է, որ արդեն ունեն բոլոր պրեպարատները, որոնք այժմ փորձառական եղանակով կիրառվում են այս հիվանդության բուժման համար:

«Բոլոր դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք այս պահին ունենք մեր զինանանոցում, և դրանք այս պահին կիրառում ենք»,- նշել է Թորոսյանը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի նոր 41 դեպքի մասին և ընդգծել, որ սրանով պայմանավորված նոր սահմանափակումներ գործելու, մասնավորապես,  վաղվանից մեկ շաբաթով փակվելու են բոլոր ռեստորաններն ու սրճարանները: -0-