Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Պետք է կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

16.11.2020, 14:10
Պետք է կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա. Փաշինյան. ՎԻԴԵՈ
Պետք է կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Պետք է կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա, այս մասին երկուշաբթի առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե «ո՞ր կետից պետք է սկսվեն բանակցությունները»:

Փաշինյանը  մեկնաբանել է, թե ինչ նկատի ուներ, երբ բանակցությունների սկզբում հայտարարել էր բանակցությունները «սեփական կետից սկսելու» մասին՝ նշելով, որ «մենք այդ տրամաբանությանը փորձում էինք չհամաձայնվել»: 

«Սեփական կետ ասելով՝ ես նկատի ունեի, որ մենք այդ տրամաբանությանը փորձում ենք և փորձելու ենք չհամաձայնվել: Դա է այն կետը: Ինչ վերաբերում  է նոր կետին, ապա մենք պետք է վերլուծենք և ձևակերպենք այն օրակարգը, որն այսօր ունենք, այսօրվա իրավիճակի շուրջ, և պետք է սպասարկենք այդ օրակարգը՝ կենտրոնանալով ԼՂ կարգավիճակի հարցի վրա»,- նշել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ապրի Լեռնային Ղարաբաղում:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ ու կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում, ինչպես նաև հումանիտար, կոմմունիկացիոն, տրանսպորային և այլ հարցերը», - նշել է վարչապետը:-0-