Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Երևանում հնարավոր է սահմանվի 38–ամյա ջերմաստիճանային ռեկորդ. սպասվում է +40...+42

12.07.2018, 10:42
Երևանում հնարավոր է սահմանվի շուրջ 40–ամյա ջերմաստիճանային ռեկորդ։
Երևանում հնարավոր է սահմանվի 38–ամյա ջերմաստիճանային ռեկորդ. սպասվում է +40...+42

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. Երևանում հնարավոր է սահմանվի շուրջ 40–ամյա ջերմաստիճանային ռեկորդ։ 

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հինգշաբթի` հուլիսի 12–ին, Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +40...+42–ի։ Նշվում է, որ հուլիսի 12–ին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1980 թ.–ին` +40,1։

Հաղորդվում է նաև, որ հուլիսի 12–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 13-16-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև սպասվում է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-16-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ը կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 13-16-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-16-ի երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Հուլիսի 12–ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2–3 աստիճանով, 13–16–ն աստիճանաբար կնվազի 6–8 աստիճանով։–0–