Рейтинг@Mail.ru
USD
371.4
EUR
434.35
RUB
4.9428
GEL
138.06
2026 թ. ապրիլի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԼՂՀ ՊՆ–ն պարզաբանում է զորացրված զինծառայողների զինգրքույկում կատարված գրառումների հետ կապված իրավիճակը

01.02.2017, 15:54
ԼՂՀ ՊՆ-ն իրազեկում է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ:
ԼՂՀ ՊՆ–ն պարզաբանում է զորացրված զինծառայողների զինգրքույկում կատարված գրառումների հետ կապված իրավիճակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության հետևանքով թույլ տրված վրիպումով:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում այն զորացրված զինծառայողները, ովքեր ունեն պարզաբանման կարիք, դիմել 28-08-23 հեռախոսահամարով:–0–