Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Սեյրան Օհանյանը չի վերանշանակվի իր պաշտոնում

27.09.2016, 11:28
Սեյրան Օհանյանն այլևս չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, գրում է «Ժողովուրդ» թերթը` հղում անելով լավատեղյակ աղբյուրների։
Սեյրան Օհանյանը չի վերանշանակվի իր պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեյրան Օհանյանն այլևս չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, գրում է «Ժողովուրդ» թերթը` հղում անելով լավատեղյակ աղբյուրների։

Այս որոշումը կայացվել է նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի` նախագահական նստավայրում երկու ժամ տևած առանձնազրույցի ավարտին։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ քարտուղար: Սակայն հետագայում ինքը՝ Օհանյանը, հերքեց ՀԱՊԿ քարտուղար նշանակվելու տարբերակը, ինչը շատ գործիչների մոտ տպավորություն ստեղծեց, թե նա մնալու է իր պաշտոնում:

Թե ինչով կզբաղվի Սեյրան Օհանյանը, թերթին դեռևս պարզել չի հաջողվել։ -0-