Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները վերահսկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման տարածքները

12.11.2020, 11:35
Ռուսաստանի զինված ուժերի ուղղաթիռները ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները վերահսկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման տարածքները

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները վերահսկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման տարածքները, հաղորդում է ՏԱՍՍ- ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Ուղղաթիռները ներգրավված կլինեն խաղաղապահ գործողությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների վերահսկման գոտիների օդային դիտարկում իրականացնելու համար», - նշել է ռազմական գերատեսչությունը: 

Ինչպես նշել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, ուղղաթիռները նույնպես ներգրավված կլինեն խաղաղապահ զորախմբի նյութատեխնիկական սարքավորումների և անձնակազմի՝ դժվարամատչելի տարածքներ առաքման գործընթացում:

Ուղղաթիռները ԱՆ-124 «Ռուսլան» ռազմական տրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել են Երևանի օդանավակայան:-0-