Փաշինյանը պետք է պատասխանատվություն կրի, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցվի մեկ այլ երկրի. Շարմազանով
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանից անցնի այլ երկրի, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին Խաչատուրովի փոխարեն առաջարկել է մեկ այլ թեկնածու։ ՀՀ ԱԳՆ–ն հիշեցրել է, որ 2015 թ.–ի սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ երկրները կոնսենսուսի հիման վրա որոշում են ընդունել ան մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու են երկրների ներկայացուցիչները ռոտացիոն ցանկով ու այբբենական կարգով, երեք տարի ժամկետով, և այդ իրավունքը մինչև 2020 թ.–ն ամրագրված էր Հայաստանի Հանրապետությանը։
«ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանը ստանա գլխավոր քարտուղարի պաշտոնը միջազգային հեղինակավոր կազմակերպությունում։ Եթե պաշտոնը փոխանցվի այլ երկրի, ապա քաղաքական պատասխանատվություն պետք է կրի Փաշինյանի կառավարությունը», – ասաց Շարմազանովը։
Փոխխոսնակի խոսքով, վերջին երեք ամսում Հայաստանի նոր կառավարությունը կատարել է այնքան սխալներ, որ դրանք ծածկում են նախորդ կառավարության սխալները։
ՀՀ–ն ավելի վաղ առաջարկել էր ՀԱՊԿ գործընկեր երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը «Մարտի 1»–ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ` այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ։ Հուլիսի 28–ին դատարանը որոշեց 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Խաչատուրովին։ –0–