Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Փաշինյան. Թուրքիայի հետ սահմանի բացումը ընդամենը ժամանակի հարց է

30.10.2025, 12:21
Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որում կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ
Փաշինյան. Թուրքիայի հետ սահմանի բացումը ընդամենը ժամանակի հարց է

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ և Թուրքիայի հետ մեր սահմանի բացումը ընդամենը ժամանակի հարց է, քանի որ հիմա որևէ էական խոչընդոտ չկա սահմանի բացման համար, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։

Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում անցկացված «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ։

«Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որում կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, կունենանք բաց սահմաններ, կունենանք տնտեսական, քաղաքական համագործակցություն և կլինենք նորմալ հարևաններ», - ասել է վարչապետը։

Փաշինյանը հայտնել է, որ ինքը հավատում է՝ այդ պահը մոտենում է և շուտով կգա, սակայն չի կարող ասել դրա իրականացման ստույգ ժամկետը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում հոկտեմբերի 29-ի երեկոյան մասնակցել է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը: