Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի նախագահը պարգևատրել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարին

20.03.2015, 15:45
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին պարգևատրել Բարեկամության շքանշանով` ՀՀ և ՌԴ միջև տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։
Հայաստանի նախագահը պարգևատրել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարին
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին պարգևատրել Բարեկամության շքանշանով` ՀՀ և ՌԴ միջև տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։

Ինչպես հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նախագահն ուրբաթ անձամբ է հանձնել պարգևը Բելյանինովին, ով ԵՏՄ անդամ պետությունների մաքսային կառույցների ղեկավարների հետ միասին մասնակցում է Մաքսային միության անդամ–երկրների մաքսային ծառայությունների Միացյալ խորհրդի նիստին։

Նախագահը հույս է հայտնել, որ ԵՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարների` նման ձևաչափով առաջին հանդիպումը կնշանավորվի իր արդյունավետությամբ, և նիստի օրակարգում ներառված հարցերի կառուցողական մթնոլորտում քննարկումները կօժանդակեն մաքսային ծառայությունների առավել ներդաշնակ համագործակցությանն ու կբարձրացնեն Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետությունը:

ԵՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել կոլեգիայի նիստը Երևանում անցկացնելու պատրաստակամության և այն բարձր մակարդակով նախապատրաստելու համար: Նրանք Հանրապետության նախագահին վստահեցրել են, որ իրենց ղեկավարած կառույցները պատրաստ են իրականացնել Միության անդամ երկրների ղեկավարների կողմից իրենց առջև դրված խնդիրները՝ նպաստելով Միության ամրապնդմանն ու զարգացմանը:-0-