Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Կրակովում անցկացվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

18.01.2018, 18:36
Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Կրակովում անցկացվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը նախօրեին նշել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեկնարկի պայմանները։ -0-