Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Մոսկվան ու Երևանը փաստաթուղթ են պատրաստում, որը կապահովի օտարերկրյա զինվորականների բացակայությունը Հայաստանում. Լավրով (ՎԻԴԵՈ)

17.12.2018, 17:17
Միաժամանակ նա նշել է, որ ԱՊՀ անդամ յուրաքանչուր երկրում Ռուսաստանը մի քանի անգամ ավելի քիչ դիվանագետ ունի, քան ԱՄՆ-ն:
Մոսկվան ու Երևանը փաստաթուղթ են պատրաստում, որը կապահովի օտարերկրյա զինվորականների բացակայությունը Հայաստանում. Լավրով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ներկա պահին Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են պատրաստում, որը պետք է ապահովի Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունը: Այդ մասին «Комсомольская правда»-ին հարցազրույցում պատմել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայության մասին հարցին:

«Հայաստանի հետ մենք ավարտում ենք փաստաթղթի մշակման գործընթացը, որը կապահովի այնտեղ օտարերկրյա զինվորականների բացակայությունը և որը կերաշխավորի, որ այնտեղ ամեն ինչ թափանցիկ է», - նշեց դիվանագետը:


Միաժամանակ նա նշել է, որ ԱՊՀ անդամ յուրաքանչուր երկրում Ռուսաստանը մի քանի անգամ ավելի քիչ դիվանագետ ունի, քան ԱՄՆ-ն:

Նա խոստովանեց նաև, որ ամերիկյան կողմը լուրջ առավելություն ունի այդ հարցում:-0-