Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում ՀՀ նախաձեռնությունները ոչ թե մարտահրավեր են, այլ երկխոսության կոչ. Փաշինյան

19.03.2019, 16:35
Փաշինյանը պարզաբանեց, որ Հայաստանը ցուցադրել է հակառակ կողմին լսելու պատրաստակամությունը և ակնկալում է նույն արձագանքը:
ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում ՀՀ նախաձեռնությունները ոչ թե մարտահրավեր են, այլ երկխոսության կոչ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նոր նախաձեռնությունները Լեռնաին Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում ոչ թե մարտահրավեր են, այլ երկխոսության կոչ: Այդ մասին երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցին:

«Երկխոսությունը սկսվել է Դուշանբեում, շարւնակվել Սանկտ Պետերբուրգում և Դավոսում: Մենք չենք կարող պատկերացնել այնպիսի իրավիճակ, երբ կողմերից մեկը հայտարարի, որ հրաժարվում է երկխոսությունից: Դա տրամաբանական չէ, այդ իսկ պատճառով մենք նույնպես չենք հրաժարվում երկխոսությունից: Մենք բանակցային սեղանի մոտ կներկայացնենք մեր ապացույցները և կլսենք մեր ընդդիմախոսների փաստարկները», - ասաց Փաշիյանը:

Նա նշեց, որ խոսքը ոչ թե բանակցությունների ձևաչափի փոփոխության մասին է, այլ դրա վերականգնման, քանի որ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում նախատեսված է փաստաթղթերով, որոնք ընդունվել են միջազգային հանրության կողմից:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում ոչ թե քմահաճույք կամ նախապայման է, այլ վկայում է դրա առանցքային նշանակության մասին ղարաբաղյան կարգավորման հարցում:

Փաշինյանը պարզաբանեց, որ Հայաստանը ցուցադրել է հակառակ կողմին լսելու պատրաստակամությունը և ակնկալում է նույն արձագանքը:

«Մենք կշարունակենք քննարկումները մեր ընկերների հետ` փաստերի հիման վրա: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները կարծում են, որ մեր դիրքորոշոմը կարող է համարվել չափազանց կոշտ, մենք կարող ենք մեղմել այն, սակայն նույնն ենք ակնկալում նաև մեր գործընկերներից, հակառակ դեպքում դա բանակցություններ չեն լինի», - ասաց նա:

Միաժամանակ Փաշինյանը կրկնեց Մադրիդյան սկզբունքները ճշգրտելու թեզի անհրաժեշտությունը:

«Մենք ունենք տեքստ և նրա տասնյակ մեկնաբանություններ, որոշները` պետական մակարդակով: Կարևոր է հասկանալ, թե որ մեկնաբանության վրա ենք հիմնվեու հետագա բանակցոթյուններում: Ադրբեջանի կողմից ներկայացվող մեկնաբանությունն անընդունելի է մեզ համար: Մենք կարող ենք առաջ շարժվել մեր մեկնաբանության ճանապարհով, սակայն դա ևս ելք չէ իրավիճակից»,- ասաց նա:

Փաշինյանը ցանկանում է, որպեսզի և′ Հայաստանը, և′ Արցախը, և′ Ադրբեջանը հասկանան, թե ինչ են նշանակում այդ սկզբունքները գործականում:

«Այդ անհրաժեշտությունն առաջացել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այլ միջազգային գործընկերների հետ քննարկումների ժամանակ, քանի որ կան տարբեր մեկնաբանություններ, որոնց մի մասը հրապարակային է, մյուսը` ոչ», - ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:-0-