Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են փամփուշտների համատեղ արտադրության մասին

10.04.2019, 16:44
Առանցքային հարցերի վերաբերյալ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն:
Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են փամփուշտների համատեղ արտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախօրեին`ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ Ուլյանովսկի և Տուլայի փամփուշտների գործարանների ներկայացուցիչներին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկարատև համատեղ համագործակցության, ռազմական նշանակություն ունեցող ապրանքների տրամադրման, ինչպես նաև ՀՀ տարածքում հնարավոր համատեղ արտադրության գործընթացային հարցեր:

Առանցքային հարցերի վերաբերյալ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն:-0-