Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ

19.04.2017, 10:15
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, հաղորդում է ԱՀ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 760 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):

Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում ակտիվորեն կիրառել տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-