Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԶԼՄ–ները հայտնում են Իշխանասարից ադրբեջանցիների հետքաշման մասին, ՊՆ–ն մեկնաբանում է

30.11.2021, 12:41
ԶԼՄ–ները հայտնում են Իշխանասարից ադրբեջանցիների հետքաշման մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
ԶԼՄ–ները հայտնում են Իշխանասարից ադրբեջանցիների հետքաշման մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է տարածված լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից:

Նշենք, որ այսօր Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը հայտնել է, որ ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատել են, ոչ հերքել լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:–0–