ՌԴ ՊՆ–ն մտահոգություն է հայտնել թուրք գործընկերոջը ահաբեկիչ գրոհայիններին Արցախ տեղափոխելու տվյալների շուրջ
13.10.2020,
15:57
Ռուսաստանի ՊՆ-ն մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղում ահաբեկիչների տեղակայման տեղեկություններով
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի ՊՆ-ն մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղում ահաբեկիչների տեղակայման տեղեկություններով: Այս մասին նախօրեին ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով պաշտոնական մամլո հաղորդագրությանը, ՌԴ ՊՆ-ն, մասնավորապես, անհանգստացած է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների գրոհայինների տեղակայման մասին ստացվող տեղեկություններից:

Գերատեսչությունից հայտնել են, որ «Ռուսաստանի ՊՆ-ն իր իրավասության շրջանակում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացմանն ուղղված ՌԴ նախաձեռնությունների իրագործմանը»:
Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Շոյգուի և Աքարի հեռախոսազրույցի մասին:
«Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցերը և մտքեր են փոխանակել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Լիբիայում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: -0-