Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահը նամակ է հղել ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ

25.04.2024, 11:01
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը
ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահը նամակ է հղել ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը գերագույն պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանձնարարությամբ նախապատրաստել և ՀՀ ԱԺ է ուղարկել նամակ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությանը։

Օրերս ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների համաժողովի ընթացքում Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Ավելի վաղ լիագումար նիստի ժամանակ Կարասինն ու Մատվիենկոն խստորեն դատապարտել են Սիմոնյանի հայտարարությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերություններին։

«Կցանկանայի պարզաբանել, թե ում անունից է նշված միջոցառմանը ելույթ ունեցել Հայաստանի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև տեղեկացնել, թե նրա ներկայացրած գնահատականները որքանով են համապատասխանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դաշնակցային հարաբերություններին և ժողովուրդների միջև բարեկամության դարավոր կապերին», – ասվում է ՀՀ ԱԺ–ին ուղղված Կարասինի նամակում։ 

Նամակում նաև նշվում է, որ անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների համաժողովին Սիմոնյանի ելույթը «չափազանց բացասական արձագանք է առաջացրել ռուսական հասարակության շրջանում»։

«Մենք բազմաթիվ հարցումներ ենք ստացել մեր ընտրողներից՝ պարզաբանելու, թե արդյոք Ա. Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական դիրքորոշումը, թե ոչ», – գրել է Կարասինը։

Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունից ընդգծել են, որ Կարասինի նամակն ուղարկվել է դիվանագիտական խողովակներով։