Рейтинг@Mail.ru
USD
374.48
EUR
440.95
RUB
4.9443
GEL
139.08
2026 թ. ապրիլի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ բրյուսելյան հանդիպման նախօրեին

30.08.2022, 15:58
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ բրյուսելյան հանդիպման նախօրեին
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./ԱՌԿԱ/. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Այսօր, Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի արդեն չորրորդ հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա վաղը Բրյուսելում, ես նրանց հետ ունեցել եմ հեռախոսազրույցներ», – գրել է Միշելը Twitter–ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31–ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։–0–