Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Միրզոյանն ու Բայրամովը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր Խաղաղության համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակում կնքման ուղղությամբ (ՎԻԴԵՈ)

27.09.2024, 09:56
Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար․ ՎԻԴԵՈ
Միրզոյանն ու Բայրամովը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր Խաղաղության համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակում կնքման ուղղությամբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն։

Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։ 

Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։