Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի մասով ՍԴ–ի դիմումը

03.10.2019, 12:19
ՄԻԵԴ–ը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի մասով ՍԴ–ի դիմումը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի մասով ՍԴ–ի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի մասով ՍԴ–ի դիմումը։

Այս մասին հաղորդում է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը։

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ», – նշվում է ՍԴ–ի հաղորդագրության մեջ։

Հուլիսի 10–ին ՍԴ–ն որոշել է վարույթ ընունդել Քոչարյանի գործով ՔՈ 300.1–րդ հոդվածի 1–ի մասը Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Հուլիսի 18–ին ՀՀ ՍԴ–ն տեղեկացրեց, որ այս հարցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով։–0–