Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված 62 քաղաքացու փաստը, պատգամավորները հանդիպել են ռուս խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ

20.12.2020, 13:57
Գերեվարվածների անվանական ցուցակը փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը ադրբեջանական կողմին տալու համար
Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված 62 քաղաքացու փաստը, պատգամավորները հանդիպել են ռուս խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտնում է, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը, քննարկվելու են նրանց անվտանգ վերադարձի ժամկետներն ու պայմանները։ 

«Քիչ առաջ ավարտվեց իմ և Սոֆյա Հովսեփյանի (ԱԺ պատգամավոր, խմբգր.) հանդիպումը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը», – նշել է Բաղդասարյանը Facebook–յան իր էջում։

Նրա խոսքով, սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։

«Գերեվարվածների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից ևս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար։ Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները», – նշել է նա։–0–