Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ԱԽ քարտուղարն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցեր

05.12.2023, 11:14
Մտքեր ենք փոխանակել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ
ԱԽ քարտուղարն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է երկկողմ պաշտպանական  համագործակցության հարցեր
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ։ Այս մասին հայտնել է Արմեն Գրիգորյանը Facebook–յան իր էջում։

«Հանդիպմանը քննարկել ենք երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր և ընդգծել մեր տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը: Մտքեր ենք փոխանակել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծել ենք խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը և փոխգործակցման խորացումը երկու երկրների զինված ուժերի միջև», – նշել է Գրիգորյանը։

Երկուստեք կարևորվել է ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:-0-