Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ում մոտ 96,7 հազ. դոլարի յուրացում է բացահայտվել (ՎԻԴԵՈ)

21.03.2019, 20:39
Հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ և ուղարկվել նախաքննության։
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ում մոտ 96,7 հազ. դոլարի յուրացում է բացահայտվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./ԱՌԿԱ/. «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ում մոտ 96,7 հազ. դոլարի յուրացում է բացահայտվել։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունվարի 9-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանն է փոխանցվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումը։

Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրենի 2018 թվականի մարտի 16-ի հրամանով նախատեսվել է ապամոնտաժել և պահեստավորել «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի որոշ հենարանների հաղորդալարերն ու ճոպանները։ Սակայն ապամոնտաժումից հետո ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, ապամոնտաժված նյութերը սահմանված կարգով գույքագրելու և պահեստավորելու փոխարեն յուրացրել են դրանք։ Արդյունքում՝ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24․372 մետր հաղորդալար։ 

«Մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ և ուղարկվել նախաքննության։ Քննությունը շարունակվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–