Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Մաքսատան աշխատակիցները հեռախոսների ապօրինի ներմուծման փորձ են կանխել Բագրատաշենի մաքսակետում

20.09.2016, 17:55
Մաքսատան աշխատակիցները հեռախոսների ապօրինի ներմուծման փորձ են կանխել Բագրատաշենի մաքսակետում
Մաքսատան աշխատակիցները հեռախոսների ապօրինի ներմուծման փորձ են կանխել Բագրատաշենի մաքսակետում

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները, սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի մաքսակետում զննման ենթարկելով ՀՀ քաղաքացի Մ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան, հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 47 հատ «Samsung» ապրանքանիշի բջջային հեռախոս, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ընթացիկ տարում սա բջջային հեռախոսների հետ կապված միակ դեպքը չէ»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են տարբեր տեսակի շուրջ 700 բջջային հեռախոս հիմնականում ավտոմեքենաների սրահներում պատրաստված թաքստոցներից:–0–