Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Վայոց Ձորի զորամասերից մեկի մարտական հենակետում զինծառայող է հայտնաբերվել՝ գլխի մասում հրազենային վիրավորումով, նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

04.01.2022, 12:56

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./ԱՌԿԱ/. 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մովսես Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-