Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը. ԱՀ ԱԻՊԾ

05.11.2020, 20:19
Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը. ԱՀ ԱԻՊԾ
Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը. ԱՀ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը, հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։

Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։

Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։

«Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-