Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Ավստրալիայում արգելվել է անվանումներով ծխախոտներ վաճառել

15.08.2012, 15:56
Ավստրիալիայում անսովոր, սակայն միաժամանակ շատ խիստ հակածխախոտային օրենք է ընդունվել: 2012թ.-ի դեկտեմբերի 1-ից այդ երկրում չի թույլատրվում ծխախոտի տուփեր վաճառել, որոնց վրա գրված է արտադրող ֆիրմայի պիտակն ու անվանումը, հաղորդում է РБК –ն՝ հղում անելով Բի-բի-սի-ին:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ավստրիալիայում անսովոր, սակայն միաժամանակ շատ խիստ հակածխախոտային օրենք է ընդունվել: 2012թ.-ի դեկտեմբերի 1-ից այդ երկրում չի թույլատրվում ծխախոտի տուփեր վաճառել, որոնց վրա գրված է արտադրող ֆիրմայի պիտակն ու անվանումը, հաղորդում է РБК –ն՝ հղում անելով Բի-բի-սի-ին:

Նոր կանոնների համապատասխան` բոլոր տուփերը միևնույն տեսքը կունենան, տուփի վրա ձիթապտղի գույնով պատկերված կլինեն ծխելու հետևանքների գծանկարչական պատկերները: Ավստրալիայի Գերագույն դատարանից հայտնել են, որ դա չի հակասի երկրի սահմանադրությանը:

Դրա հետ համաձայն չեն British American Tobacco-ն և Philip Morris-ը, որոնք արդեն հայտնել են, որ նոր օրենքը խախտում է ինտելեկտուալ սեփականության կանոնները: Ծխախոտային հսկաները հայտնել են, որ կբողոքարկեն և կհասնեն օրենքի վերացմանը: Նրանք հաստատում են, որ կանոնները կնպաստեն սև շուկայի աճին և կօգնեն միայն հանցավոր խմբավորումներին:

Սակայն փորձագետներն իրենց հերթին կարծում են, որ ընկերությունների դժգոհությունները կապված են նրա հետ, որ նոր օրենքի պատճառով նրանք լուրջ վնասներ կկրեն: -0-