Լավրովը արդյունավետ է որակել ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը
Երեկ,
12:46
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը գնահատել է որպես արդյունավետ
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը արդյունավետ է որակել Հայաստանի հետ համագործակցությունը եվրասիական տարածքի ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում։
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը հանրապետությանը բերում է իրական, շոշափելի օգուտներ։ Միության գլխավոր առավելություններից մեկը հարցերի լուծումն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի և անդամ երկրների շահերի հաշվառման սկզբունքի վրա, որը ենթակա չէ քաղաքական կոնյունկտուրայի ազդեցությանը», - ընդգծել է նախարարը։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է գրեթե $7,05 մլրդ: 2024 թվականի 11 ամիսների համեմատությամբ արձանագրվել է 41,4% նվազում։